Արա Աբրահամյանին անգամ Սերժ Սարգսյանը չի կարող արգելել

Արա Աբրահամյանին անգամ Սերժ Սարգսյանը չի կարող արգելել

Ռուսաստանի հայերի միության նախագահ Արա Աբրահամյանը «Ազգային միասնություն» շարժում է ստեղծել։ Այսօր կառավարության ընդունելությունների դահլիճում տեղի ունեցավ շարժման հավաքը։ Նկատենք, որ Աբրահամյանը դեռ անցյալ տարի Երևանում ասուլիս տվեց և հայտնեց կուսակցություն ստեղծելու իր մտադրության մասին։ Նա նաև ասաց, որ ինքն այդ մասին արդեն տեղյակ պահել է Սերժ Սարգսյանին։ Դրանից հետո մամուլում գրվեց, թե Սերժ Սարգսյանը «դաբռո» չի տվել նրան՝ մտնել քաղաքականաություն և կուսակցություն ստեղծել։ Հավաքից հետո Hraparak.am-ը հետաքրքրվեց Աբրահամյանից, թե Սերժ Սարգսյանը պե՞տք է նրան թույլ տա՝ մտնել քաղաքականություն կամ չմտնել։



-Իսկ ձեր օրենքով այդպե՞ս է, պետք է Սերժ Սարգսյա՞նը թույլ տա։



-Պարզապես նման փորձ ունենք, երբ Սերժ Սարգսյանն արգելում է ոմանց...



-Ես այդպիսի փորձ չունեմ։



-Բա Գագիկ Ծառուկյանին արգելեց զբաղվել քաղաքականությամբ։



-Ես չգիտեմ՝ ում է արգելել, բայց ինձ չի կարող որևիցե մեկը արգելել։



 



Վահե ՄԱԿԱՐՅԱՆ