ՀՀԿ-ից հերքում են, Բալասանյանը՝ հաստատում

ՀՀԿ-ից հերքում են, Բալասանյանը՝ հաստատում

Տեղեկություն ստացանք, որ Գյումրու ՏԻՄ ընտրություններին ՀՀԿ-ն կմասնակցի դաշինքով։ Ցուցակը կգլխավորի գործող քաղաքապետ Սամվել Բալասանյանը, ով որևէ կուսակցության չի անդամագրվի, իսկ դաշնակիցը կլինի Խոսրով Հարությունյանի ղեկավարած Քրիստոնեա-դեմոկրատական կուսակցությւոնը, որը, մեր տեղեկություններով, Գյումրիում տարածքային կառույց չունի։



Խոսրով Հարությունյանի հետ կապ հաստատել չհաջողվեց, նա չի պատասխանում զանգերին, փոխարենը լուրը փորձեցինք ճշտել ՀՀԿ-ից։ ԱԺ ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը Hraparak.am-ին ասաց. «Չկա նման ինֆորմացիա, չի քննարկվել նման հարց»։



-Այսինքն՝ Խոսրով Հարությունյանի կուսակցության հետ դաշինքի հարց չի՞ քննարկվել։



-Ոչ, ոչ, առաջին անգամ եմ լսում։



-Իսկ Բալասանյանի թեկնածության հարցը հստակեցվա՞ծ է։



-Ոչ, չի քննարկվել։




Տեղեկությունը փորձեցինք ճշտել նաև Սամվել Բալասանյանից։ Վերջինիս խոսնակ Սոնա Առաքելյանը Hraparak.am-ին Սամվել Բալասանյանի անունից փոխանցեց բառացիորեն հետևյալը. «Դաշինքով են մասնակցելու ընտրություններին՝ Քրիստոնեա-դեմոկրատական կուսակցության հետ, քաղաքապետը որևէ կուսակցության չի անդամակցելու և գլխավորելու է ՀՀԿ ցուցակը»։



Վահե ՄԱԿԱՐՅԱՆ