Սրա՞հն է, որ պետք է գեղեցկացնի ՀՀԿ-ին (տեսանյութ)

Սրա՞հն է, որ պետք է գեղեցկացնի ՀՀԿ-ին (տեսանյութ)

ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանն այսօր մամուլի ասուլիսով ազդարարեց ՀՀԿ մամուլի կենտրոնի բացումը։ Այն կառուցվել է երկրի ամենաքաղաքականացված հասցեում՝ Մելիք Ադամյան 2-ում, որտեղ գտնվում է ՀՀԿ կենտրոնական գրասենյակի շենքը։



«Մելիք-Ադամյան 2. ամեն ինչ ասված է»,-տեղում երկնեց Աշոտյանն իրենց հասցեի «բրենդային» կարգախոսը և խոստացավ, որ նախընտրական այս շրջանում իրենք այստեղ պարբերաբար հանդես կգան ասուլիսներով։ Սրահը կառուցված է արդի չափանիշներին համապատասխան, ծախսվել է մոտ 6 մլն դրամ։



Hraparak.am-ը հետաքրքրվեց, թե ի՞նչ ուղերձ է հղելու այս նորաստեղծ ամբիոնից ՀՀԿ-ն, և ինչի՞ վրա է շեշտը դնելու նախընտական այս շրջանում, որ գրավի իր ապագա ընտրողների ձայները։



Հիշեցրինք, որ Սերժ Սարգսյանի կառավարման տարիներին երկրում սոցիալ-տնտեսական խնդիրները խորացել են, արտագաղթի ծավալները՝ աճել, քաղաքական դաշտում էլ տխուր իրավիճակ է և այսպես շարունակ։ Վերջում հետաքրքրվեցինք՝ նորաստեղծ այս մամուլի սրա՞հն է, որ պետք է գեղեցկացնի ՀՀԿ-ին քաղաքականապես։



Մեր հարցուպատասխանն ընթացավ փոխադարձ նուրբ «խայթոցներով»։ Աշոտյանն իր ոճի մեջ էր։ Մանրամասները՝ տեսանյութում։



Վահե ՄԱԿԱՐՅԱՆ