Ձմերուկ է, որ ուտում են (ֆոտոշարք)

Ձմերուկ է, որ ուտում են (ֆոտոշարք)

Երևանի Կարապի լճի հատվածում այս պահին ուրախ միջոցառում է` Ձմերուկի փառատոն, որն ամենամյա է դարձել: Փառատոնի կազմակերպիչը Երևանի քաղաքապետարանն է: Տաղավարներից ամեն մեկում մայրաքաղաքի մի վարչական շրջան է ներկայացված: Նրանք և ձմերուկ են հյուրասիրում անցորդներին, և ցուցադրում են իրենց յուրահատուկ «քանդակներն» ու կոմպոզիցիաները՝ արված ձմերուկների վրա:



Տարածքում ամենուր ձմերուկ է, որ ուտում են, մանուկները առավել մեծ ախորժակով են վայելում այս պտուղը, որի մասին միջոցառման հաղորդավարը հարց հնչեցրեց. «Ո՞վ կարող է ասել` ձմերուկը պտո՞ւղ է, թե՞ բանջարեղեն»:



Hraparak.am-ին ասացին, որ միջոցառումը մրցութային չէ, այլ կրում է ցուցադրական, նաև մարկետինգային բնույթ դիզայներական ուսումնական կենտրոնների համար:



Միջոցառումն ուղեկցվում է կենդանի համերգով, որն իր ձայնով գեղեցկացնում է երգչուհի Ջուսը:



Վահե ՄԱԿԱՐՅԱՆ