ՀՀԿ-ականներին հրահանգվել է չխոսել

ՀՀԿ-ականներին հրահանգվել է չխոսել

ՀՀԿ-ականների հետ այսօր` վաղ առավոտից կապ հաստատել չի հաջողվում։ Մասնավորապես, ՀՀԿ-ի խոսող ու ի պաշտոնե «կալիբրով» դեմքերի, օրինակ՝ ՀՀԿ խոսնակ, ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովի, ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանի կամ ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանի հեռախոսները կա՛մ անջատած են, կա՛մ զանգերին չեն պատասխանում։ Եթե պատասխանում էլ են, հրաժարվում են որևէ մեկնաբանություն տալ երեկ ոստիկանության ՊՊԾ գնդում սկսված ու դեռ հանգուցալուծում չստացած իրադարձությունների վերաբերյալ։ Մենք տեղեկացանք, որ ՀՀԿ-ում վերևներից հստակ հրահանգ է իջեցվել՝ առայժմ ոչինչ չխոսել, ոչ մի մեկնաբանություն չտալ, մինչև տեսնեն՝ ինչ է լինում։ ՀՀԿ-ում նաև զայրացել են երեկ այս թեմայով հարցազրույցներ տվածների վրա։ Մասնավորապես, նրանց զայրացրել էր ՀՀԿ խմբակցության պատգամավորներ Լևոն Մարտիրոսյանի, Սուքիաս Ավետիսյանի, Կարեն Ավագյանի, Առաքել Մովսիսյանի մեկնաբանությունները, ուստի հրահանգել են՝ այլևս ոչ մի խոսք, որպեսզի ավելորդ իրենց մեկնաբանություններով չլարեն իրավիճակը. «Ձայն-ծպտուն չհանեք, մինչև չասենք»։



Վահե ՄԱԿԱՐՅԱՆ