Սեֆիլյանն, անշուշտ, տեղյակ չի եղել. Վ. Ավետիսյան

Սեֆիլյանն, անշուշտ, տեղյակ չի եղել. Վ. Ավետիսյան

Ժիրայր Սեֆիլյանը դեռևս բանտախցում է գտնվում, հավանականություն կա՞, քննարկվու՞մ է այդ հարցը, որ նա կգա ձեզ մոտ, ինքը կվարի բանակցությունները։



Hraparak.am-ի այս հարցին ի պատասխան՝ «Սասնա ծռեր» զինված խմբի անդամ Վարուժան Ավետիսյանն ասաց.



-Ժիրայր Սեֆիլյանն ինքն իր նախաձեռնությամբ սկսել է այդ գործընթացը։ Մեր պահանջներից մեկն էլ դա էր, որ Ժիրայր Սեֆիլյանը գա, մենք իրեն ենք ենթարկվում, և ինքը վարում է բանակցությունները։ Բայց ինքը, գնահատելով իրավիճակը, նա այդպիսի առաջարկությամբ է հանդես եկել։



-Բայց երեկ նա ասել է, որ «ես տեղյակ չեմ եղել այդ գործողություններից, և դուք որոշեք՝ ինչ պետք է անեք»։



-Անշուշտ, տեղյակ չի եղել։



-Կարելի՞ է եզրակացնել սրանից, որ նա գուցե փորձում է խուսափել այս ամենից։



-Չէ, նա բանտում է եղել, ինչպե՞ս կարող է նա...



-Բայց նա բանտից նամակ էր հղել Գարեգին Չուքասզյանին։



-Չուքասզյանին նամակ հղելը զինված ապստամբությանը չէր վերաբերում։



-Ի դեպ, Չուքասզյանն ինքն էլ նամակ հղեց, բայց հիմա նա, կարծես, «անհետացած» վիճակում է, նրանից որևէ տեղեկություն չկա։ Դուք տեղեկություն ունե՞ք նրանից։



-Ես չեմ կարող ասել, էստեղից ես չեմ կարող ինֆորմացիան... ոչ ինտերնետ կա, ոչ բան։



-Կարծիք կա, որ Չուքասզյանն է «տակից» ղեկավարում այս պրոցեսը։



-Դե, շատ կարծիքներ կարող են ասել, բայց ոչ Ժիրայր Սեֆիլյանը, ոչ Չուքասզյանը, ոչ էլ «Նոր Հայաստան» հանրային փրկության ճակատի քաղխոհրդրի մյուս անդամները բացարձակապես տեղյակ չեն։



-Այս պահին ինչ-որ բանի սպասու՞մ եք։ «Շտորմի» հավանականություն տեսնու՞մ եք։



-Հավանականություն միշտ կա, բայց մենք էլ միշտ պատրաստ ենք դիմադրելու, մենք շատ լուրջ ենք։



Վահե ՄԱԿԱՐՅԱՆ