Ինչ քայլեր են արվել Արմեն Մարտիրոսյանի եւ Դավիթ Սանասարյանի գործով. «Բարեւ Երեւան»-ը դիմել է ՄԻՊ-ին

Ինչ քայլեր են արվել Արմեն Մարտիրոսյանի եւ Դավիթ Սանասարյանի գործով. «Բարեւ Երեւան»-ը դիմել է ՄԻՊ-ին

«Բարեւ Երեւան» խմբակցության տարածած հաղորդագրությունում ասվում է. «Օգոստոսի 5-ին Երեւանի ավագանու «Բարեւ Երեւան» խմբակցությունը նամակով դիմել էր ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանին՝ խնդրելով նրա աջակցությունը Արմեն Մարտիրոսյանի եւ Դավիթ Սանասարյանի նկատմամբ խափանման միջոցը փոխելու հարցում: Կեղծ մեղադրանք առաջադրելով՝ վերջիններիս երկու ամսով կալանավորել են, եւ դրանով կաթվածահար է արվել խմբակցության, ինչպես նաեւ «Ժառանգություն» կուսակցական գործունեությունը:



Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակն արագ արձագանքեց «Բարեւ Երեւանի» խնդրանքին՝ հայտնելով, որ Մարդու իրավունքների պաշտպանի որոշմամբ սկսվել է հարցի քննարկման ընթացակարգ: Խնդրում ենք գրավոր տեղեկություն տրամադրել առ այն, թե որ փուլում են քննարկումները, կոնկրետ ինչ քայլեր են արվել Արմեն Մարտիրոսյանի եւ Դավիթ Սանասարյանի նկատմամբ խափանման միջոցը փոխելու ուղղությամբ»: