Չինաստանում կառուցել են աշխարհում ամենաբարձր կախովի կամուրջը

Չինաստանում կառուցել են աշխարհում ամենաբարձր կախովի կամուրջը

Չինաստանի հարավարևմտյան Գույջոյ նահանգում՝ Նի-չժու գետի վրա ավարտվել է աշխարհի ամենաբարձր կամրջի կառուցումը: 



Ռուսաստանյան «ՏԱՍՍ» լրատվական գործակալության փոխանցմամբ՝ կամրջի բարձրությունը 565 մետր է: Այն միացնում է Չինաստանի երկու շրջանները: Ներկայումս շրջկենտրոններից մեկից մյուսը հնարավոր է հասնել ընդամենը մեկ ժամում, այն դեպքում, երբ ավելի վաղ դա հինգ ժամ էր տևում:



Այդ նախագծի վրա աշխատել են երեք տարի: Շինարարության ընթացքում մասնագետները նշում էին, որ կցման առավելագույն սխալանքը կազմել է ընդամենը 5մմ: Այժմ շինարարները պետք է ուղղումներ անեն, և արդեն տարվա վերջին կամուրջը կբացվի տրանսպորտային երթևեկության համար: Ընդհանուր առմամբ՝ 3 տարում կամրջի կառուցման համար ծախսվել է 1 մլրդ չինական յուան (150 ԱՄՆ դոլար):