Շիմոն Պերեսին ընկղմել են արհեստական կոմայի մեջ

Շիմոն Պերեսին ընկղմել են արհեստական կոմայի մեջ

Իսրայելի նախկին նախագահ Շիմոն Պերեսին, ով հոսպիտալացվել էր գլխուղեղի կաթվածի պատճառով, ընկղմել են արհեստական կոմայի մեջ, հայտնում է Reuters-ը:



«Բժիշկները որոշում են կայացրել «քնեցնել» Պերեսին և միացնել թոքերի արհեստական օդափոխության սարքին՝ հետագա բուժումը հեշտացնելու նպատակով»,- 93-ամյա քաղաքական գործչի մամլո ծառայության հաղորդագրությունն է մեջբերում РИА Новости-ն:



Իր հերթին Associated Press-ն էլ նշում է, որ բժիշկները մտադիր են Պերեսի գլխուղեղի մագնիսական արձագանքման սքանավորում իրականացնել: