ԱՄՆ-ում արգելվել է Samsung Galaxy Note 7-ի վաճառքը

ԱՄՆ-ում արգելվել է Samsung Galaxy Note 7-ի վաճառքը

Ամերիկյան տեխնոլոգիական վերահսկողական ծառայությունները պաշտոնապես արգելել են Samsung Galaxy Note 7-ի վաճառքը` ելնելով վերջինիս սնուցիչների հետ առկա տեխնիկական թերությունից, որը կարող է բերել դրանց պայթելուն: Այս մասին հայտնում է Associated Press լրատվական գործակալությունը:



Ավելի վաղ Samsung ընկերությունն արդեն իսկ հետ էր կանչել շուկայից այդ մոդելի սմարթֆոնները, քանի որ մի քանի տասնյակ դեպք էր արձանագրվել, երբ սնուցիչները պայթել էին: Արտադրողները տուժած գնորդներին խոստացել են հատուցել վնասը այլ մոդելի սմարթֆոնով: Ուշագրավ է, որ Galaxy Note 7-ի ավելի քան մեկ միլիոն օրինակի հետ կանչը համընկավ Apple ընկերությանը պատկանող iPhone-ի նոր մոդելի ներկայացման հետ: