Թուրքիայում ձերբակալվել են ադրբեջանցի ԻՊ զինյալներ

Թուրքիայում ձերբակալվել են ադրբեջանցի ԻՊ զինյալներ

Ստամբուլի ոստիկանությունը ձերբակալել է Ադրբեջանի, Աֆղանստանի, Իրաքի եւ Իրանի քաղաքացի հանդիսացող թվով քառասուն անձանց, որոնք ենթադրաբար հարել են ԻՊ ահաբեկչական խմբավորմանը: Այս մասին հայտնում է CNN Turk-ը:



Rbc.ua-ն էլ հաղորդում է, որ ձերբակալություններն իրականացվել են Ստամբուլում անցկացված հատուկ գործողության ընթացքում: Ենթադրյալ ԻՊ-ականների ձերբակալումն իրականացվել է մեգապոլիսի քսաներեք հասցեներից: Նշվում է, որ ձերբակալվածների մի մասը մասնակցել է Սիրիական պատերազմին՝ ԻՊ-ի կազմում:



Խուզարկության ժամանակ հայտնաբերվել է ԻՊ-ի վերաբերյալ թվային եւ տպագիր մեծ քանակությամբ նյութեր: Հիշեցնենք, որ ընթացիկ ամսում արդեն մի քանի անգամ թուրքական ոստիկանության հատուկ գործողությունների ընթացքում ադրբեջանցի ԻՊ զինյալներ են ձերբակալվել: