Ուզբեկստանն իր ոստիկանական ուժերին հեռացրել է Ղրղզստանի հետ վիճալեի տարածքի սահմանագծից

Ուզբեկստանն իր ոստիկանական ուժերին հեռացրել է Ղրղզստանի հետ վիճալեի տարածքի սահմանագծից

Ուզբեկստանի իշխանությունները նախօրեին հեռացրել են իրենց ոստիկանական ստորաբաժանումները՝ Ղրղզստանի հետ վիճելի տարածք համարվող Ունգար-Տոո լեռան սահմանագծից:



Այս մասին հայտնում է ՌԻԱ Նովոստի գործակալությունը` վկայակոչելով Ուզբեկստանի ՆԳՆ հայտարարությունն այս առնչությամբ: Հիշեցնենք, որ ուզբեկական ՆԳՆ ուժերը տվյալ շրջան հետախույզ էին տեղակայել դեռեւս այս տարվա օգոստոսի վերջին, որից հետո փակվել էին բոլոր սահմանային անցակետերը ուզբեկա-ղրղզական սահմանին: Նշենք, որ վեճը կապված է Օրտո-Տոկոյան ջրամբարի եւ վերջինիս պաշարներից օգտվելու հետ: