Ոչ մեկի ճակատին գրված չէ, որ հավերժ պետք է ինչ- որ տեղ լինի

Ոչ մեկի ճակատին գրված չէ, որ հավերժ պետք է ինչ- որ տեղ լինի

Ֆինանսների նախարարի առաջին տեղակալ Պավել Սաֆարյանը քիչ առաջ ազատվել է զբաղեցրած պաշտոնից։ Սաֆարյանը ֆինանսների նախարարի առաջին տեղակալի պաշտոնն ստանձնել է 2008 թվականի մայիսի 19-ին: Մինչ այդ՝ 2001-2008 թվականներին, զբաղեցրել է ՀՀ ֆինանսների և էկոնոմիկայի նախարարի առաջին տեղակալի, իսկ 1997-2001 թվականներին՝ ՀՀ ֆինանսների և էկոնոմիկայի նախարարի տեղակալի պաշտոնները: Նա համակարգի հնաբնակներից է եւ համակարգում նրան համարում են իր գործի գիտակ։



Պաշտոնանկությունից անմիջապես հետո զրուցեցինք Սաֆարյանի հետ։



-Պարոն Սաֆարյան, ինչ մեկնաբանություն ունեք ձեր պաշտոնանկության հետ կապված։



-Դեռ չեմ մեկնաբանում։



-Անակնկա՞լ էր այն Ձեզ համար։



-Չէ, ես միշտ պատրաստ եմ եղել։



- Դուք համակարգի հնաբնակներից եք, Ձեր պրոֆեսիոնալիզմի մասին շատերն են խոսում, ինչու՞ ձեզ չգնահատեցին։



-Գնահատել են ինձ, լավ էլ գնահատել են, ես համակարգից դուրս չեմ գալու։



-Նոր աշխատանքի առաջարկ եք ստացել, որտե՞ղ։



-Տարբերակներ կան, դեռ մտածում եմ, պետական գերատեսչությունում կլինի։



-Իսկ Ձեզ ո՞վ է փոխարինելու։



-Ընկեր Արամյանից պիտի հարցնեք, ինքն է նշանակում։



-Իսկ ձեր եւ Արամյանի հարաբերությունները նորմա՞լ էին։



-Այո։



-Արամյանի ցանկությո՞ւնն է եղել, որ դուք չաշխատեք։



-Ընդհանուր, փոխադարձ ոչ թե չաշխատելու, այլ այդպես որոշեցինք։



-Կարեն Կարապետյանը հայտարարում էր, որ նոր կառավարության կաբինետը կազմված է լինելու պրոֆեսիոնալներից ու տեխնոկրատներից, հիմա ձեզ ի՞նչ սկզբունքից ելնելով հանեցին։



-Ամսվա վերջին նոր բյուջե պետք է ներկայացվի ԱԺ-ում, երեւի արդեն նոր դեմքեր են պետք, որովհետեւ ոչ մեկի ճակատին գրված չէ, որ հավերժ պետք է ինչ որ տեղ լինի։



-Կարծում եք դեմքեր փոխելով հնարավո՞ր է հասնել ցանկալի արդյունքի։



-/Ծիծաղում է/ կլինի՞ հետո խոսենք, հիմա տեղափոխվում եմ։



Լուսինե ՇԱՀՎԵՐԴՅԱՆ