Դա չի նշանակում, որ մենք ողջունում ենք, մենք դատապարտում ենք. Տարոն Մարգարյան

Դա չի նշանակում, որ մենք ողջունում ենք, մենք դատապարտում ենք. Տարոն Մարգարյան

Այսօր Նուբարաշեն վարչական շրջանի կենտրոնական այգու ծառատնկմանը մասնակցած քաղաքապետ Տարոն Մարգարյանը կոչ արեց երևանցիներին, ովքեր մասնակից են լինում ծառատունկին, միասին տեր կանգնեն, ձեռնամուխ լինեն այդ հիանալի գործին. «Բոլորին շնորհակալություն եմ հայտնում ծառատունկին, շաբաթօրյակին մասնակցելու համար: Սա այս տարվա վերջին ծառատունկն է, Երևան քաղաքում այսօր տնկվում է շուրջ 20 հազար ծառ: Կուզենայի նշել, որ վերջին տարիներին շուրջ 150 հազար ծառ է տնկվել Երևանում: Վերջին տարիներին Երևանում 80 կմ ոռոգման ցանց է լայնացվել: Այս ծրագիրը շարունակական է լինելու»:



-Ամեն անգամ այստեղ գալիս տհաճ տեսարան է բացվում աղբանոցից: Խնդիրներ կան Նուբարաշենում` կապված տրանսպորտի հետ: Ինչպե՞ս են լուծվելու այս հարցերը:



Նուբարաշեն վարչական շրջանը Երևանի ամենածայրամասային համայնքն է: Նուբարաշենում երկու կարևոր խնդիր ունենք՝ տրանսպորտի և աղբավայրի խնդիրը: Տրանսպորտի խնդիրը մենք դիտարկում ենք, բարեփոխում, երբ իրականացնենք այս խնդիրը, կլուծվի, իսկ աղբավայրի հետ կապված մի քանի տասնամյակ տարիներ առաջ ժողովրդի մեջ տարածված «Սովետաշենի աղբավայրը» անթույլատրելի վիճակում է գտնվում, վարկ է տրամադրվելու Երևանի քաղաքապետարանին, որպեսզի նոր աղբավայր կառուցվի:



-Մինչ դուք այստեղ ծառ եք տնկում, Երևանի մյուս հատվածներում ծառերը հատվում են, քաղաքապետարանը այստեղ իր մեղքի բաժինը չունի՞, ի՞նչ եք անում կանխելու համար ծառահատումները:



Ես դատապարտում եմ այդ ծառերը կտրողներին և նման երևույթը, մենք բոլորս միասին պետք է պայքարենք այդ ուղղությամբ: Այո, լինում են դեպքեր, բայց ես կուզեմ համեմատություն կատարենք, 5 տարի առաջ քանի՞ դեպք էինք տարեկան գրացնում Երևան քաղաքում և վերջին տարիների քանի՞ դեպք ենք գրացնում: 5 տարի առաջ տարեկան շուրջ 200 դեպք էր գրանցվում, այսօր մենք կարող ենք ասել՝ մինչև 20 դեպքեր, բայց դա չի նշանակում, որ մենք ողջունում ենք, մենք դատապարտում ենք: Թե լրագրողները, թե բնակիչները, թե Հասարակական կազմակերպությունները մեզ օգնեն կարողանանք այս երևույթը վերացնենք: Մենք միասին պետք է ծառ տնկենք, միասին մշակենք, միասին տեր կանգնենք: Բայց մենք պետք է եկող սերունդին էլ դաստիարակենք, որ ծառ տնկենք, մշակենք, այլ ոչ թե ծառը կտրենք:



-Մեկ շաբաթից ավելի է, ինչ Երևանի բարձրադիր համայքներում ձյուն եկավ, բայց ձյան հետևանքները մինչև այժմ չի վերացվել: Ի՞նչ եք անում դրա համար:



Երևան քաղաքի այն վարչական շրջաններում, որտեղ ձյուն տեղաց, թաց, ծանր ձյուն էր և դեռ տերևաթափը չէր եղել, դրա համար ունեցանք այդ խնդիրները: Մեր կողմից մեր ծառայությունները աշխատանքը կատարում են, որպեսզի կարողանան մաքրել տարածքը: Իրականում ունեցել ենք ծառերի շատ վնասներ և այս ծառատունկով փորձում ենք լրացնել այդ վնասները:



-Որքանո՞վ է քաղաքապետարանը պատրաստ ձմռանը:



Այս տարի ձյունը եկավ, համապատասխան ծառայությունը աշխատանքը կարողացավ նորմալ կազմակերպել: Ես այցելել եմ «Սանիթեք» ընկերություն, դեռ ընկերությունը տեխնիկա է ներկրում, և մոտ օրերս ներկրման աշխատանքները ավարտելուց հետո հանրությանը կտեղեկացնենք, թե քանի տեխնիկա է ներկրվել և ինչքանով ենք պատրաստ ձյան մաքրման աշխատանքներին: