Սանոյանի հիշատակը՝ Քրքորյանի փողոցում

Սանոյանի հիշատակը՝ Քրքորյանի փողոցում

Գյումրու փոխքաղաքապետ Ռուբեն Սանոյանը, որը քաղաքապետ Բալասանյանի քրոջ ամուսինն է, քաղաքի կենտրոնում` Քրք Քրքորյան փողոցում, ցայտաղբյուր է կանգնեցրել ի հիշատակ իր զոհված որդու։ Սանոյանի որդին մի քանի տարի առաջ, իր ավտոմեքենայով աղջիկների հետ երթեւեկելիս, վթարի էր ենթարկվել։ Եվ հայրը գտել էր նրա հիշատակը հավերժացնելու լավագույն ձեւը՝ ոչ թե իր բակում կամ մի կորած-մոլորած փողոցում, այլ հենց Քրքորյան փողոցում է ցայտաղբյուրը տեղադրել, որը Գյումրու համար նույնն է, ինչ Հյուսիսային պողոտան՝ երեւանցիների համար։ Այժմ փոխքաղաքապետը ցայտաղբյուրի կողքին կանգնած նկարվում է ու տեղադրում իր ՖԲ էջում, որպեսզի նրա բոլոր ծանոթ-բարեկամները եւս աշխարհի տարբեր անկյուններում տեսնեն ու «քոմենթեն» փոխքաղաքապետի այս «հուշակոթողը», ձեռքի հետ էլ ասեն՝ հալալ ա հորը, ուրեմն ինչ հզոր մարդ է, որ կարողացել է նման վայրում ցայտաղբյուր դնել։