Ռոմիկ Հարությունյանի եղբայրը ինքնասպա՞ն է եղել

Ռոմիկ Հարությունյանի եղբայրը ինքնասպա՞ն է եղել

ԱԱԾ տնօրենի նախկին տեղակալ Ռոմիկ Հարությունյանի եղբայրը՝ Ռոբերտ Հարությունյանը, ինքնասպան է եղել։ Այս մասին մեզ հայտնեց քննությանը մոտ կանգնած աղբյուրը։ Ռոբերտ Հարությունյանի մահվան մասին հայտնի դարձավ առավոտյան։ Նրա մարմինը հայտնաբերվել է գիշերը, «Նկարիչների միության» շենքում գտնվող հյուրանոցում՝ գլխի շրջանում հրազենային վնասվածքի հետքով։ Կրակոցի ձայնը լսել է հյուրանոցի անվտանգության աշխատակիցը և ահազանգել է իրավապահներին։ Հարությունյաի ձեռքին եղել է «GLOCK 19» MAY289 տիպի ատրճանակ։ Ատրճանակը պատկանում էր հենց Ռոբերտ Հարությունյանին։ Ըստ նախնական վարկածի՝ նա փակվել է հյուրանոցի սենյակներից մեկում և ինքնասպանություն է գործել։ Ռոբերտ Հարությունյանը մութ պատմությունների հերոս էր։ Նա «քցել» էր սփյուռքահայ Էդմոն Խուդյանին՝ խլելով նրանից Մաշտոցի պողոտայում կառուցված բնակելի շենքը։ Այդ շենքի կառուցման համար Խուդյանը ներդրել էր 1,5 մն դոլար, սակայն շենքի սեփականատերը դարձել էր Ռոբերտ Հարությունյանը։ Սփյուռքահայը դիմել էր իրավապահներին, բայց անգամ տուժող չէր ճանաչվել։ Հետագայում այդ շենքը գրավադրվել էր «Հայբիզնես» բանկում։ Ռոբերտ Հարությունյանը պաշտոնապես ոչ մի տեղ չէր աշխատում։



Սյուզան Սիմոնյան