ՄԱԿ Գլխավոր քարտուղարը անհանգստացած է ԼՂ հակամարտության սրացմամբ

ՄԱԿ Գլխավոր քարտուղարը անհանգստացած է ԼՂ հակամարտության սրացմամբ

ՄԱԿ Գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերիշն անհանգստացած է ԼՂ հակամարտության գոտում նկատվող վերջին սրացումից: Այս մասին, ինչպես հայտնում է «ՏԱՍՍ» լրատվական գործակալությունը, հայտարարել է ՄԱԿ Գլխավոր քարտուղարի խոսնակ Ստեֆան Դյուժարիկը:



«Մենք անհանգստացած ենք վերջին օրերին տեղի ունեցած բախումների մասին լուրերից, որոնք տեղի են ունեցել Լեռնային Ղարաբաղի շփման գծում»,- ասել է Դյուժարիկը` վերահաստատելով, որ ՄԱԿ Գլխավոր քարտուղարը լիակատար կերպով աջակցում է ԼՂ հակամարտության կարգավորմամբ զբաղվող ԵԱՀԿ ՄԽ գործունեությանը, որում ներգրավված են ԱՄՆ-ն, Ռուսաստանը եւ Ֆրանսիան: Դյուժարիկը նաեւ գնահատական է հնչեցրել, որով ՄԽ գործողությունները որակել է որպես «լարվածությունը նվազեցնող եւ հետագա սրացումները կանխող»: