«STARTTAB» սակագնային պլան. 4G պլանշետ՝ 1 դրամով, եւ 16 հեռուստաալիք դիտելու հնարավորություն՝ «SmarTVision» հավելվածով

«STARTTAB» սակագնային պլան. 4G պլանշետ՝ 1 դրամով, եւ 16 հեռուստաալիք դիտելու հնարավորություն՝ «SmarTVision» հավելվածով

ՎիվաՍել-ՄՏՍ-ն առաջարկում է բաժանորդագրվել հատուկ 4G (LTE) պլանշետների համար նախատեսված «STARTTAB» ինտերնետային սակագնային պլանին 24 ամսով եւ ֆիքսված ամսավճարի դիմաց յուրաքանչյուր ամիս օգտվել գերարագ 4G (LTE) ինտերնետի փաթեթից, իսկ 4G պլանշետն ստանալ 1 դրամով:



STARTTAB 9000
Գերարագ 4G (LTE) ինտերնետի փաթեթ
5 ԳԲ
Ամսավճար
9000 դրամ
Պլանշետի մոդել
Samsung GALAXY Tab A 7.0 (LTE) Black



Ի դեպ, սակագնային պլանին բաժանորդագրվելու դեպքում նաեւ կարելի է դիտել 16 հեռուստաալիք՝ ՎիվաՍել-ՄՏՍ-ի կողմից ադապտացված «SmarTVision» անվճար հավելվածի միջոցով:



Ծառայությունից օգտվելու համար անհրաժեշտ է «Google Play»-ից կամ «App Store»-ից ներբեռնել «SmarTVision» հավելվածը, այնուհետեւ մուտքագրել բաժանորդագրվելու ժամանակ տրամադրված քարտի պաշտպանիչ շերտի տակ նշված տվյալները: «SmarTVision» ծառայությունը հասանելի է Հայաստանի ամբողջ տարածքում:



Հեռուստաալիքներ





  • Անվանում


  • Հ1


  • Հ2


  • Первый канал


  • BBC World News


  • Карусель


  • Gulli


  • World Fashion


  • Թավա TV


  • FOX Life


  • Ֆիլմզոն


  • Բազմոց TV


  • Кинопремьера


  • Наука 2.0


  • Հայ TV


  • Муз ТВ


  • Матч! Наш Спорт




««STARTTAB» ինտերնետային սակագնային պլանն ու «SmarTVision» հավելվածը ՎիվաՍել-ՄՏՍ-ի 4G ցանցի միջոցով բաժանորդներին առաջարկվող առաջադեմ հերթական լուծումներն են: Սակագնային այս պլանը հիանալի հնարավորություն է՝ անկախ գտնվելու վայրից, հաղորդակցվելու, գործարար տեղեկություններ ստանալու, ժամանցային բովանդակություն եւ լրատվական հաղորդումներ դիտելու համար: 4G ցանցից օգտվելու հնարավորությունը, գերարագ ինտերնետի ծավալը, սակագնային պլանի մատչելիությունը, հեռուստաալիքների ընտրության լայն հնարավորությունը եւ դրանից օգտվելիս անվճար թրաֆիկն այս առաջարկն է՛լ ավելի գրավիչ են դարձնում»,- ասել է ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը:



Մանրամասն տեղեկություններ ստանալու համար կարելի է օգտվել www.mts.am կայքից, զանգահարել 111 անվճար հեռախոսահամարով, հաղորդակցվել մեզ հետ «111 օնլայն» պորտալի միջոցով կամ այցելել մեր սպասարկման կենտրոններից որեւէ մեկը: Մեր նորություններին մշտապես ծանոթ լինելու համար միացեք մեզ Ֆեյսբուքում՝ https://www.facebook.com/VivaCellMTSofficialpage։



ՎիվաՍել-ՄՏՍ... Դու գիտես, որ կարող ես: