ՀՀԿ դիտորդը Հոռոմում խախտում է կատարել

ՀՀԿ դիտորդը Հոռոմում խախտում է կատարել

Շիրակի մարզի Հոռոմ գյուղում, որտեղ 33/26 ընտրատեղամասն է, քաղաքացիները բաց քվեարկում են: Այս մասին ահազանգեց Մուշեղ Սաղաթելյանի համակարգող շտաբի պետ Ագուն Սաղաթելյանը: «Մարդը քվեարկում է, ցույց է տալիս իր ընտրած քվեաթերթիկը, ձեռքով իշմար է տալիս, դուրս է գալիս, էս ի՞նչ կեղտոտ վիճակ է», - ասաց նա:



Մուշեղ Սաղաթելյանի վստահված անձ Սուրիկ Պապոյանը, որը նկատել էր այս խախտումը, մեզ հայտնեց, որ բաց քվեարկողը ՀՀԿ-ի կողմից նշանակված դիտորդն է եղել Սեյրան անունով: «Դեպքը տեղի է ունեցել ժամը 11-ին, ես դիմեցի հանձնաժողովի նախագահին, բայց նա հրաժարվեց արձանագրություն կազմել, որ տեղամասի վրա «չէ պե» չլինի», - հայտնեց մեզ Սուրիկ Պապոյանը: Նա նաև նշում է, որ 1-2 ժամ հետո միայն, այն բանից հետո, երբ «մարդիկ խառնվեցին», հանձնաժողովի նախագահը ստիպված է եղել արձանագրել միջադեպը: Հետաքրքիր է, որ այդ տարածքում հանձնաժողովի նախագահը ԲՀԿ անդամ Սերգեյ Ալեքյանն է, որը, փաստորեն պայքարել է իր թիմակիցների դեմ: Մուշեղ Սաղաթելյանը «Ծառուկյան դաշինքի» վարկանիշային թեկնածուն է: Փաստորեն, հանձնաժողովի նախագահը տակից Ծառուկյանի դեմ է աշխատել:



Սյուզան Սիմոնյան