Վեց տոննա մարդասիրական օգնություն է փոխանցվել Սիրիային

Վեց տոննա մարդասիրական օգնություն է փոխանցվել Սիրիային

Վերջին քսանչորս ժամվա ընթացքում հերթական մարդասիրական օգնության խմբաքանկը, որը կշռում է 6,1 տոննա, ռուսական զորակազմի կողմից փոխանցվել է Սիրիային` Հելպի, Էս-Սուվեյդայի եւ Դերահայի նահանգներում խաղաղ բնակչությանը բաժանելու համար:



Միաժամանակ ՄԱԿ կողմից 21 տոննա մարդասիրական օգնություն էլ հատկացվել է Դեյր-էս-Զորի շրջանին: Այս մասին հայտնում է ՏԱՍՍ լրատվական գործակալությունը:



Մարդասիրական օգնությունը բաղկացած է հիմնականում սննդամթերքից եւ դեղորայքից: Օգնությունը բաժանվելու է Հալեպի Ազ-Զահրա, Ալ-Քաթըրջի, Բաբ Նսրին, Հայդարիյա եւ Մուհամմեդ Բեյք շրջանների բնակիչներին, Դերահայում օգնությունը տրվելու է Իզրա գյուղի բնակիչներին, իսկ Էս Սուվեյդայում օգնություն է հատկացվելու Քանավաթ գյուղի բնակիչներին: Դեյր-էս-Զորում օգնությունը բաշխվելու է ՄԱԿ աշխատակիցների եւ սիրիական իշխանությունների կողմից համատեղ: