Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ իրենք գիտեն, թե ով է ԻՊ նոր պարագլուխը

Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ իրենք գիտեն, թե ով է ԻՊ նոր պարագլուխը

ԻՊ ահաբեկչական կազմակերպությունն ունի նոր պարագլուխ եւ ԱՄՆ-ում գիտեն, թե ով է նա։ Այս մասին իր թվիթերյան էջում գրել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը։ «ԻՊ-ն ունի նոր ղեկավար եւ մենք հստակ գիտենք, թե ով է նա»,- ասված է ԱՄՆ նախագահի գրառման մեջ։ Հիշեցնենք, որ ԱՄՆ նախագահը հոկտեմբերի 27-ին էլ տեղեկացրել էր ԻՊ արդեն ոչնչացված առաջնորդ Աբու Բաքր ալ-Բաղդադիի՝ ամերիկյան ուժերի կողմից ոչնչացման մասին։