Ավտոմատով դուրս գայիր, որ ի՞նչ անեիր

Ավտոմատով դուրս գայիր, որ ի՞նչ անեիր

Արցախյան առաջին պատերազմի ժամանակ սկզբնական շրջանում բանակ չունեինք։ Ոչ բանակ, ոչ զինվոր։ Բանակը ժողովուրդն էր ու կամավորական ջոկատները։ 

Գորիս գրադ էին բերել, ինչքան հիշում եմ պիտի տանեին թեժ կետ։  Ես, որ Սյունիքում ռազմական թղթակից էի՝ գնացել էի տեսնելու, թե տղաները ո՞նց են «գրադին դիմավորում»։ Ո՞նց են տեղափոխում։ Ում հանձնարարված էր հարցը կարգավորելու, որ համապատասխան կետ հասցնի, ասաց, որ պայմանավորվել՝ իրիկունն են տեղափոխելու։

Մոտ մի ժամ հետո ուզում էի բարձրանալ նրա մոտ, զանգ եկավ՝ էդ հիմարը ինքնագլուխ որոշել է որ գրադը փորձարկի ու ․․․ Լավ է, վատ չէր վերջացել, մի փոքր ցնցել էր։ Փորձարկողի անունը չեմ գրում, չնայած երևի շատերը կհիշեն։

Հիմա Նիկոլ Փաշինյանն է։ Ասում է՝ ավտոմատով ինձ տեսե՞լ եք։ Որտե՞ղ տեսնեինք։ Ոչ բանակում եք ծառայել, որ սովորեցրած լինեն, ոչ հրաձգարանում ենք տեսել, ոչ էլ պատերազմին եք մասնակցել։  Դիրքերում ասենք թե սելֆի եք արել, բայց ո՞վ չի արել՝ կին, թե տղամարդ բոլոր պաշտոնյաներն էլ  «նաղդ կրակող են»։ Երևի Լուկաշենկոյին է հիշել, որ ավտոմատով դուրս էր եկել փողոց։ Բայց դե նա ավտոմատով մենակ էր դուրս եկել, առյուծի սիրտ էր կերել։ Լավ էլ բանեցնում է ավտոմատը։

Լավ էլ բանեցնում է ավտոմատը։  

Ավտոմատով դուրս գայիր, որ ի՞նչ անեիր։ Քեզ վրա փողը պահեի՞ր։ Բա՞ իշխանությունդ, աթոռդ։  Կարո՞ղ է Անհաղթ հերոս Քաջ Նազար ես խաղում։ Մի դիվիզիա թիկնապահ, տանիքներում էլ, տեղն եկած տեղը դիպուկահարներ․ քի՞չ են։ Դու էլ որ ավտոմատ վերցնես, թիկնապահներդ «վախից ծակը կմտնեն»։