Ռոնալդուն «Ալ-Նասրի» գլխավոր մարզչին փոխելու իրավունք է ստացել

Ռոնալդուն «Ալ-Նասրի» գլխավոր մարզչին փոխելու իրավունք է ստացել

Պորտուգալացի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն թույլտվություն է ստացել Սաուդյան Արաբիայի «Ալ-Նասր» ակումբի ղեկավարությունից՝ անհրաժեշտության դեպքում փոխելու թիմի մարզիչներին, հայտնում է CBS Sports-ը։

Հրատարակության աղբյուրների համաձայն՝ «Ալ-Նասրը» վերածվել է Կրիշտիանուի սեփական ֆուտբոլային ակումբի, քանի որ Պորտուգալիայի հավաքականի ավագը թիմում ստացել է չափազանց լայն լիազորություններ։

Ռոնալդուն Քաթարում կայանալիք աշխարհի առաջնության ավարտից հետո «Ալ-Նասրի» հետ պայմանագիր է կնքել մինչև 2025 թվականը։ Լրատվամիջոցները բազմիցս հայտնել են, որ նոր թիմում պորտուգալացին տարեկան կվաստակի մոտ 200 միլիոն եվրո։