«Հրապարակ». Մեկնարկն այսօր. որ թեկնածուներն են պայքարում երկրորդ փուլի համար

«Հրապարակ». Մեկնարկն այսօր. որ թեկնածուներն են պայքարում երկրորդ փուլի համար

Այսօրվանից մեկնարկում է Արցախի նախագահական ընտրությունների առաջադրման փուլը։ Չնայած քարոզարշավի մեկնարկը դեռ տրված չէ, բայց Արցախը վաղուց նախընտրական փուլում է։ Արայիկ Հարությունյանը վստահ է, որ հաղթելու է, չնայած նրան, որ շատերը 2-րդ փուլ են կանխատեսում։ Հենց այդ հույսով է շարժվում արտգործնախարար Մասիս Մայիլյանը, ով բանակցում է մի շարք ուժերի հետ, որ 2-րդ փուլում ստանա նրանց աջակցությունը։ Վիտալի Բալասանյանն էլ կասկած չունի, որ 2-րդ փուլում ինքն է լինելու Հարությունյանի մրցակիցը։ Նա էլ է քաղաքական կոնսուլտացիաների մեջ։ Եթե Մասիս Մայիլյանն անցնի երկրորդ փուլ, ոմանց կարծիքով, կմեծանան նրա շանսերը։ Նրան կաջակցի նաեւ Սամվել Բաբայանը։