Փաշինյանը նիստ է վարում․ ի՞նչ հարցեր են օրակարգում

 Փաշինյանը նիստ է վարում․ ի՞նչ հարցեր են օրակարգում

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ մեկնարկել է կառավարության հերթական նիստը։ Օգոստոսի 24-ի նիստի օրակարգում ընդգրկված է 38 հարցը։

Հարցերից երեքն են զեկուցվող։ Նիստի օրակարգում են ընդգրկված մասնավորապես  «Հայաստանի Հանրապետության 2023 թվականի պետական բյուջեի մասին» օրենքում եւ Հայաստանի Հանրապետության կառավարության 2022 թվականի դեկտեմբերի 29-ի N 2111-Ն որոշման մեջ փոփոխություններ կատարելու եւ Լեռնային Ղարաբաղի կառավարությանը միջպետական վարկ տրամադրելու մասին,«Մթնոլորտային օդի պահպանության մասին» եւ «Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին» օրենքների նախագծերի փաթեթին հավանություն տալու մասին, «Երեւանի ջերմաէլեկտրակենտրոն» փակ բաժնետիրական ընկերության կանոնադրական կապիտալը նվազեցնելու, շարժական գույք ամրացնելու եւ պետական գույքը մրցույթով օտարելու մասին, Հայաստանի Հանրապետության բարձրագույն ուսումնական հաստատություններում կամ կազմակերպություններում բակալավրի եւ մագիստրոսի կրթական աստիճաններով առկա ուսուցմամբ սովորողներին տրվող պետական կրթաթոշակների չափերը սահմանելու, պետության համար առաջնային եւ կարեւորություն ներկայացնող մասնագիտությունների (կրթական ծրագրերի) ցանկը հաստատելու մասին ու այլ հարցեր։