Բառապաշարն իսկ վկայում է, որ նա «գլոբալ» ուժերի՝ ՀՀ-ում նշանակած դրածոն է․ Արմեն Այվազյան

Բառապաշարն իսկ վկայում է, որ նա «գլոբալ» ուժերի՝ ՀՀ-ում նշանակած դրածոն է․ Արմեն Այվազյան

Թուրքիան Ադրբեջանի հետ միասին իրականացնում է Արցախի պաշարումը,

Թուրքիան աջակցում է Ադրբեջանին ՀՀ տարածքի բռնազավթման գործում,

Թուրքիան Էրդողանի ու նրա կնոջ շուրթերով խրախուսում է Ադրբեջանին չվերադարձնել հայ ռազմագերիներին,

Թուրքիան ոգեկոչում է ու փառաբանում է Էնվերին, Թալեաթին ու մյուս հայակերներին...

Թուրքիան նույն ցեղասպան Թուրքիան է։

Իսկ մարդամեկը ՀՀ հեռուստաալիքներով հենց հիմա ողջունում է հայ-թուրքական հարաբերություններում իր աչքին նշմարվող «դինամիկան», շահագրգռվածություն և հույս է հայտնում ՀՀ տարածքով արևելք-արևմուտք (այսինքն՝ Ադրբեջան-Թուրքիա) ճանապարհների և Հայաստան-Թուրքիա երկաթուղու ու սահմանների բացման նկատմամբ, որովհետև, իր իսկ խոսքերով, այդ խնդիրը ստացել է «գլոբալ նշանակություն»։

Նման բաներ ասվում են այն նույն ժամանակ, երբ Թուրքիան ուղղակիորեն մասնակցում է Հայաստանի (առավելապես Ադրբեջանի ձեռքերով իրականացվող) ոչնչացման ընթացիկ ոճրագործությանը։ Այս մարդու բառապաշարն իսկ վկայում է, որ նա ոչ թե Հայաստանի Հանրապետության վարչապետն է, այլ «գլոբալ» ուժերի ՀՀ-ում նշանակած դրածոն ու խամաճիկը։

 Արմեն Այվազյան