Բայդենը թմրամո՞լ է․ WT-ի անդրադարձը

Բայդենը թմրամո՞լ է․ WT-ի անդրադարձը

Դեմենցիա ունեցող տարեցների հետ աշխատող հոգեբույժ Քերոլ Լիբերմանը հայտնել է, որ ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը խթանիչների օգտագործման նշաններ է ցուցաբերել Կոնգրեսին իր ամենամյա դիմումի ագրեսիվ ելույթում, որպեսզի քողարկի կոգնիտիվ ունակությունների նվազումը, գրել է The Washington Times-ը։

81-ամյա Բայդենը ելույթ է ունեցել՝ գոռալով իր բառերը, չնայած իր առջեւ դրված բարձրախոսին, նշել է պարբերականը։

Ելույթի արագությունն ու բարձրությունը կարող են լինել անդերալի կամ մեկ այլ ամֆետամինի օգտագործման նշան, կարծում է դոկտոր Լիբերմանը։

«Եթե նայեք այն բանին, թե սովորաբար ինչպիսին է Ջո Բայդենը՝ դանդաղաշարժ եւ սայթաքող, նրա համեմատ, ինչպիսին էր «Երկրի վիճակի մասին» զեկույցի ժամանակ՝ բռնկուն ու զայրացած, դրանք նշաններ են, որոնք բնորոշ են մի մարդու, որը ադերալ կամ ցանկացած այլ ամֆետամին է օգտագործել»,- ասել է նա։

Դոկտոր Լիբերմանը նաեւ հայտնել է, որ դեղերի հավանական օգտագործման նշանները միայն այն բանում չեն արտահայտվել, թե ինչպես է Բայդենը խոսել մոտ 90 րոպեանոց ելույթի ժամանակ, այլեւ նրա շարժուձեւերում։

Օրինակ, Բայդենը սովորաբար ձեռքերով հենվում է ամբիոնին ելույթի ժամանակ, իսկ Կոնգրեսին նշյալ դիմումի ժամանակ նա հաճախ ու արագ թափահարում է ձեռքերը։

Տարբեր պահերի Բայդենը, թվում է, որոշ անհասկանալի բառեր է արտաբերում։ Դա նոր չէ նախագահի համար, որը երբեմն անհասկանալի է արտաբերում բառերը, երբ հուզվում է, բայց դոկտոր Լիբերմանը կարծում է, որ այն արագությունը, որով նա անհասկանալի է խոսել, մտածել է տվել, որ նրան «օգնել է փսիխոֆարմակոլոգիան»։