Երբ Ալիևի քարոզարշավը պաշտոնապես կսվի, Նիկոլին հրամայելու են դա ասել

Երբ Ալիևի քարոզարշավը պաշտոնապես կսվի, Նիկոլին հրամայելու են դա ասել

«Ի՞նչ զրոյական կետի մասին է խոսում։ Այսինքն ի՞նչ, արդեն բոլոր գերիներին հետ է բերել, հա՞։ 2021 թվականին Նիկոլ Փաշինյանը հայտարարում էր, թե գերիների վերադարձը ընդամենը երկու ամսվա հարց է, բայց տեսանք, որ 2021 թվականը դարձավ 2023։ Հայաստանի քաղաքացիներին հետ բերելով Նիկոլն ու Ալիևը փորձում են էլի օգտագործել իրենց քարոզարշավների ու իրենց աթոռները ամրապնդելու համար։ Այս մասին քիչ առաջ լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Աննա Մկչտյանը։

««Տարածաշրջանային հաղորդակցությունների բացումը հնարավոր կլինի, եթե Հայաստանի և Ադրբեջանի միջև հաստատվի խաղաղություն։ Դրա վառ վկայությունը երեկվա գերիների փոխանակումն էր։ Ես չէի ուզենա կենտրոնանալ հոռետեսություն ներշնչող փաստերի վրա, այլ կուզեի առնվազն երեկվա իրադարձությունը համարել զրոյական մի կետ, որից մենք կկարողանանք օգտվել, որպեսզի հետագա լուրերը ավելի շատ վկայեն ՀՀ-ի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի ստորագրման, քան հակառակի մասին»,- այսօր հայտարարել էր Նիկոլ Փաշինյանը։

«Նիկոլը հիմա գտնվում է Ալիևի համար իր նախընտրական քարոզարշավը ծաղկացնելու փուլում։ Նա ոնց որ Ալիևի քարոզիչներից լինի։ Պետք լինի խոսել միջանցքի մասին, Նիկոլը կխոսի միջանցքի մասին։ Պետք լինի խոսել երկաթգծերի մասին, կխոսի դրա մասին։ Երբ որ արդեն պաշտոնապես կսվի Ալիևի քարոզարշավը, Նիկոլին կհրամայեն ասել, որ երկաթգիծը ոչ թե պիտի անցնի Նախիջևանով, այլ հենց կառավարության շենքով»,- հավելեց Աննա Մկրտչյանը։