Կարդացեք և համեմատեք ներկայիս իրականության հետ

Կարդացեք և համեմատեք ներկայիս իրականության հետ

Կարդացեք ներքոշարադրյալը և համեմատեք ներկայիս իրականության հետ: 

Մասնագետների համար իհարկե նորություն չէ, բայց հանրության լայն շրջանակները պետք է ծանոթ լինեն մեր պատմությանը, որպեսզի երբեմն գոնե կարողանան դասեր քաղել… 
Բաթումի պայմանագիր/դաշնագիր, 1918թ հունիսի 4
Բաղկացած է 14 հոդվածից և 2 լրացուցիչ պայմանագրից
Անվանումը. « Հաշտության և բարեկամության պայմանագիր Օսմանյան Կայսրության կառավարության և հայկական գավառների գերագույն և միակ իշխանության՝ Թիֆլիսի Հայոց Ազգային Խորհրդի միջև»: Ուշադիր եղեք, նույնիսկ Հայաստան անվանումը չկա, երբ մայիսի 28-ից արդեն հռչակվել էր վերջինիս անկախությունը: 
Մեջբերեմ ընդամենը մի քանի հոդված: Հետաքրքրելու դեպքում՝ կարող եք անցնել հղումներով և ավելի մանրամասն կարդալ: 
1-ին հոդվածով հռչակվում էր «խաղաղություն և հարատև բարեկամություն» երկու կառավարությունների միջև: Ծանո՞թ է,չէ՞
Հայկական Հանրապետության կառավարությունն անհապաղ ձեռնամուխ կլինի իր զորքերի զորացրմանը: Այդ զորքերի քանակը, ինչպես և այն ռազմական շրջանները, որոնց մեջ դրանք կլինեն, կորոշվեն Օսմանյան կայսերական կառավարության հետ համաձայնեցնելով:
Պետք է վերանային ֆիդայական բոլոր ջոկատները, նաև Անդրանիկինը։ 
Նախատեսվում էր Թուրքիայի ռազմական օգնությունը, եթե ՀՀ խնդրեր նրանից՝ «երկրի ներսում կարգն ու հանգստությունն ապահովելու համար»: Ակնհայտ է, որ այս հոդվածով Թուրքիան երբ ուզեր,զորք էր մտցնելու Հայաստան:
Պայմանագրով Հայաստանի տարածքը կազմում էր 12 հազար կմ/2, 
Թուրքիային էր անցնում երկաթուղին...
Ճանաչվում էր Հայաստանի Հանրապետությունը: Հայաստանին էր մնում Սևանը, Երևանը, Էջմիածինը։ Գերմանացի դիվանագետներից մեկ խոսքերով՝ «հայերին թողեցին Սևանում լողանալու տեղ, բայց չորանալու տեղ չթողեցին»։ 
Հայաստանը իրավունք չուներ հարաբերություններ հաստատել Անտանտի երկրների հետ:
Դեռևս 1918 թվականի մայիսի 14-ին, թուրքական պատվիրակությունը անդրկովկասյան պատվիրակության հետ բանակցությունների
ընթացքում պահանջել էր իրեն հնարավորություն տալ «բարեկամաբար օգտագործել Ալեքսանդրապոլ–Ջուլֆա երկաթուղագիծը»:

Չսպասելով պատասխանի` թուրքական զորքերը հաջորդ օրը գրավել են Ալեքսանդրապոլը:
Միայն այսքանը բավական է, որ տեսնեք պատմության կրկնությունը: Բայց հոգ չէ, կարևորը Ռուսաստանի դեսպանատան բողոքի նոտայի դեմ ակտիվ պայքարենք,ֆլեշմոբեր անենք, հետո էլ անցնենք ռուսական զորքերի/խաղաղապահների դուրսբերմանը Հայաստանից և Արցախից, որ Թուրքիան և Ադրբեջանը հարմար տեղավորվեն… 

Արսեն Ջուլֆալակյան