Նիկոլի «խաղաղության օրակարգին»՝  առըհա․․․ Չավուշօղլուից

Նիկոլի «խաղաղության օրակարգին»՝  առըհա․․․ Չավուշօղլուից

Մի բան եմ ուզում ասել, որը կարող է բնորոշել, թե ինչքան է հայ ժողովուրդը պատրաստ ընդունել Փաշինյանի «խաղաղության օրակարգը»։ Չակերտներում եմ դնում, որովհետև դա ընդհանրապես օրակարգային հարց չեմ համարում, որովհետև վիզը մեկնած, մատաղացու գառին ավելի շուտ են մորթում, քան փախչող գառին։ Գառ եմ ասում, քանի որ Փաշինյանը հայ ժողովրդին հասցրել է մորթվողի կարգավիճակի։ Նա մեզանից խլել է  հաղթանակները ու փռել թուրքական ասֆալտին ու տրորել թիմային ոտքերով։ Հայ ժողովրդի մորթվելու բոլոր շրջանները կապված են եղել  կեղծ օրակարգերով խաբվելու ու «խաղաղության նարկոտիկով» ընդարմացվելու, անզգայացվելու  հետ։ Նիկոլ Փաշինյանը ներարկման այդ գործով է զբաղված։  

Հայի քթում դեռ մխում է ֆոսֆորից վառվող մարմինների  խանձահոտը։ Նիկոլի խաղության օրակարգը «այնքան խակ է», այնքան վտանգավոր, որ դժվար թե ինքը չհասկանա դրա ողջ սնանկությունը։ Թուրքիայի արտգործնախարար Չավուշօղլուի մասնակցությամբ  տարածված տեսանյութը, որտեղ նա հայ համայնքի ներկայացուցիչներին «գորշ գայլեր»  խմբավորման ժեստն է ցույց տալիս, վկայում է, թե Թուրքիան ինչպիսի խաղաղություն է ուզում։ Այդ ժեստը ուղղված է Նիկոլի խաղաղության օրակարգի կեղծության  բացահայտմանը։

Հիշեցնեմ, որ ժեստ անողը սովորական քաղաքացի չէ, այլ Թուրքիայի արտաքին գործերի նախարարը։