Վառվող շիշը ձեռքին տղամարդը փորձել է ներխուժել նախագահական նստավայր

Վառվող շիշը ձեռքին տղամարդը փորձել է ներխուժել նախագահական նստավայր

Վառվող շշով զինված տղամարդը, փորձել է ներխուժել Ելիսեյան պալատ։ Շշի մեջ եղել է վառվող շորի կտորներ եւ դյուրավառ նյութ։ Այս մասին հայտնում է Le Figaro-ն։ Տղամարդուն նկատել են այն ժամանակ, երբ փորձել է բարձրանալ պարիսպը։ Նրա հետ եղել են երկու համախոհները, որոնք տեղի ունեցողը նկարահանել են։

Ոստիկանությունը ձերբակելել է բոլոր երեք անձանց՝ «զենքի գործադրմամբ՝ բռնության փորձ կատարելու» կասկածանքով։ Դեպքի մանրամասները պարզվում են։ Հայտնի է, որ տղամարդը 30 տարեկան է, հայտարարում է, որ նկարիչ է եւ ասում, որ որեւէ բռնի գործողություն մտադիր չի եղել իրականացնելու։