Եռաբլուր գնում են «կոնկուրենցիայի» համար, թե ով ավելի շքեղ ներկայացում կբեմադրի

Եռաբլուր գնում են «կոնկուրենցիայի» համար, թե ով ավելի շքեղ ներկայացում կբեմադրի

«Նիկոլ Փաշինյանի ցանկացած այց Եռաբլուր, կարծես, մարդկանց հրահրելու փորձ լինի» ,- այսպես է կարծում Արցախյան երկրորդ պատերազմում նահատակված Լիպարիտ Դաշտոյանի քույրը` Ջուլին:

Նրա խոսքով` օրվա իշխանությունները Եռաբլուրի հանդեպ հարգանք չունեն, ամեն անգամ գնալով այնտեղ փորձում են դիվիդենտներ շահել, ինչը հարգանքի հետ որևէ աղերս չունի. «Տպավորություն է, թե Եռաբլուր գնում են «կոնկուրենցիայի» համար, թե ով ավելի շքեղ ներկայացում կբեմադրի, ինչքան կբեմադրի, դա շատ տգեղ է ու սխալ: Եռաբլուրը դրա տեղը չէ: Կարող են տղաներին հարգել լուռ, առանց ավելորդ դրամատիկ տեսարանների: Ցավալի է շատ, որ այդ վեհ տղաներին նման ձևով ճնշում են. մեկը էս է բերում, մյուսը մի բան է բերում, խենթանալ կարելի է պարզապես: Արդյունքում ստացվում է, որ եթե ինչ-որ ծնող իր երեխայի համար «ֆիքստուլություններ» չի կարողանում անել, կամ սիրտ չունի, որ անի, չի՞ սգում: Էդպես չի կարելի: Մեր բանակը սարսափելի վատ վիճակում է այսօր: Ինչպե՞ս կարելի է զինվորին 21-րդ դարում պահել Ազատ գյուղի այդ տնակում: Ուղեղիս մեջ չի տեղավորվում պարզապես: Տարրական պայմաններ չկան զինվորների համար, ինչի՞ մասին է խոսքը»,- նշում է Լիպարիտ Դաշտոյանի քույրը` Ջուլի Դաշտոյանը: