Մեկնարկել է Յենս Սթոլթենբերգի այցն ասիական երկրներ

Մեկնարկել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Սթոլթենբերգի այցը ասիական երկրներ։
Գլխավոր քարտուղարը Հարավային Կորեայում առաջին անգամ հանդիպել է այդ երկրի արտաքին գործերի նախարար Պակ Ջինի հետ։
Սթոլթենբերգն ասել է, որ ՆԱՏՕ-ն անհանգստացած է Հյուսիսային Կորեայի հրթիռային փորձարկումներով և միջուկային զենքի ծրագրով։
Խոսելով ասիական երկրների վրա Ուկրաինայի պատերազմի ազդեցության մասին՝ Սթոլթենբերգը նշել է Դաշինքի և մայրցամաքի երկրների սերտ հարաբերություններն այս ուղղությամբ։
Նախատեսված են նաեւ Սթոլթենբերգի հանդիպումները Հարավային Կորեայի նախագահ Յուն Սոկ Յուլի եւ ազգային պաշտպանության նախարար Լի Կոնգ-Սունի հետ։
Վաղը Ճապոնիայում ծրագրված է գլխավոր քարտուղարի հանդիպումը այդ երկրի վարչապետ Ֆումիո Կիսիդայի հետ։
Կարծիքներ