Թուրքիայում տասնյակ մարդիկ են տուժել հակաիսրայելական ցույցի ժամանակ

Թուրքիայում տասնյակ մարդիկ են տուժել հակաիսրայելական ցույցի ժամանակ

Ստամբուլում Իսրայելի գլխավոր հյուպատոսության մոտ բողոքի ցույցի ժամանակ առնվազն 63 մարդ է վիրավորվել, այդ թվում՝ 43 ոստիկան։ Այս մասին հայտնում է Ստամբուլի նահանգային վարչակազմը։

«Հոկտեմբերի 17-ին մեր մի խումբ քաղաքացիներ, ովքեր հավաքվել էին Ստամբուլում Իսրայելի գլխավոր հյուպատոսության դիմաց՝ բողոքելու Իսրայելի կողմից Գազայի խաղաղ բնակչության ռմբակոծման դեմ, գործողություններ ձեռնարկեցին՝ մուտք գործելով հյուպատոսության շենք և հարձակվելով մեր անվտանգության ուժերի վրա։ Որպեսզի կանխեն հնարավոր վատ միջադեպերը՝ մեր ուժայինները միջամտել են դիվանիգատական ներկայացուցչություն ներխուժելու փորձ կատարած խմբի գործողություններին և թույլ չեն տվել նրանց մուտքը հյուպատոսության շենք։ Բերման են ենթարկվել հինգ հոգի, ովքեր ոստիկանական պատնեշը ճեղքելով հարձակվել են մեր ուժայինների վրա»,- ասվում է հաղորդագրության մեջ։