Այդ խաղը գեներացվել է Արեւմուտքում

Այդ խաղը գեներացվել է Արեւմուտքում

Համարյա բոլոր վերլուծաբաններն ընդունում են, որ Նիկոլն արեւմտյան պրոյեկտ է: Ինչու «համարյա»․ կան նաեւ մարդիկ, որոնց կարծիքով՝ Նիկոլը ոչ թե արեւմտյան, այլ՝ ռուսական պրոյեկտ է: Իհարկե, դրան հավատալը մի քիչ դժվար է, բայց հնարավոր է: Պատկերացնո՞ւմ եք՝ կայսերապաշտ Ռուսաստանի ղեկավարությունն ու հայաստանյան գունավոր հեղափոխությունը: Բայց ի՞նչ կարող ես անել՝ նման մտքեր ունենալը հանցագործության տարրեր չի պարունակում իր մեջ: Նիկոլական իշխանությունը չի արգելում, չէ՞, ոմանց ենթադրել, թե Աֆրիկայում, օրինակ, ապրում են ասիացիները: 

Վերադառնալով Նիկոլի՝ արեւմտյան պրոյեկտ լինելու հարցին, առաջ քաշեմ դրան առնչվող մեկ այլ վարկած, որ չի անցնում ոչ մեկի մտքով: Խոսքը Միջազգային քրեական դատարանի (ՄՔԴ) կանոնադրության՝ Հռոմի ստատուտի վավերացման մասին է: Ժամանակագրորեն այդ գործընթացը նախորդել եւ միաժամանակ հաջորդել է ՄՔԴ-ի դատավորներից մեկի՝ ճապոնուհի Տոմոկո Ականեի կողմից ՌԴ նախագահ Վլ. Պուտինին եւ ՌԴ մանկական օմբուդսմեն Մ. Լվովա-Բելովային ձերբակալելու՝ միջազգային օրդեր դուրս գրելուն: Պատասխանեմ «ինչպես է դա հնարավոր» հարցին: Նիկոլի կառավարությունը Սահմանադրական դատարան էր դիմել անցյալ տարվա դեկտեմբերին: ՍԴ-ն այն վարույթ էր ընդունել հունվարի սկզբին՝ դատաքննության օր նշանակելով փետրվարի 14-ը: Սակայն, չգիտես ինչու, միայն մարտի 24-ին հայտարարեց, որ ՄՔԴ կանոնադրությունը համապատասխանում է մեր երկրի Սահմանադրությանը: Իսկ ՄՔԴ-ի կողմից Պուտինին եւ մանկական օմբուդսմենին ձերբակալելու օրդերը դուրս է գրվել մարտի 17-ին:

Այդ օրդերի դուրս գրվելուց հետո հայաստանյան գործընթացը կանգ առավ, չնայած ՀՀ կառավարությունն ուներ ընդամենը 3 ամիս ժամանակ՝ ԱԺ դիմելու համար: Պարզ է, որ երկար ժամանակ Նիկոլը չգիտեր ինչ անել այդ առումով: Դա էլ հենց ապացուցում է, որ իբրեւ թե Ադրբեջանի ղեկավարին պատժելու համար նախաձեռնված գործընթացն իրականում դրա հետ ոչ մի կապ չի ունեցել: Հատկապես որ միջազգային քրեական իրավունքի մասնագետները բացատրեցին, որ Ադրբեջանը չի վավերացրել Հռոմի ստատուտը: Եվ, ըստ այդմ, չափազանց բարդ կլինի այդ երկրի ղեկավարին դատի տալը՝ հատկապես որ Իլհամն արեւմտյան երկրների հուսալի գործընկերն է, իսկ ՄՔԴ-ն ամբողջովին գտնվում է նրանց ազդեցության ներքո: Ինչի վկայությունը Լաչինի միջանցքը բացելու մեկ այլ միջազգային՝ ՄԱԿ Արդարադատության դատարանի վճռի նկատմամբ Իլհամի արհամարհական վերաբերմունքն է:

Այդ դեպքում հարց է առաջանում, թե ինչու հանկարծ Նիկոլը որոշեց ավարտին հասցնել 1999-ին սկսված գործընթացը: Այն ժամանակ Հռոմի ստատուտը չէր վավերացվել, քանի որ հակասում էր հայաստանյան օրենսդրությանը: Այնուհետեւ մեզանում երկու անգամ կատարվեցին սահմանադրական փոփոխություններ, եւ 1999-ին առկա հակասությունը, ըստ իշխանության, վերացավ: Բայց հիշենք, որ 44-օրյա պատերազմից երկու տարի հետո միայն Նիկոլենք ֆայմեցին, որ Իլհամին պատժելու նպատակով կարելի է օգտագործել այդ մեխանիզմը: Չնայած Նիկոլի ավելի քան հնգամյա կառավարման ոչ մի դրվագ չի փայլել ադեկվատությամբ, սակայն այդ մեկն ինչ-որ կախարդանքով համընկավ Պուտինին ձերբակալելու գործընթացի հետ: Հատկապես որ ռուսական զորքերը Խարկովի եւ Խերսոնի մարզերից նահանջել էին անցյալ տարվա աշնանը: Եվ դեկտեմբերին արդեն հասցրած կլինեին գեներացնել իբրեւ թե ուկրաինացի երեխաներին նրանց կամ նրանց ծնողների կամքին հակառակ Ռուսաստան տեղափոխելու առասպելը: Ի դեպ, դրանով երեւի ցանկացել են թաքցնել ուկրաինացի մանկահասակ երեխաներին Եվրոպայում որպես մարդկային օրգանների դոնոր վաճառելու խայտառակ գործընթացը: Ինչը հատուկենտ արեւմտյան լրատվականները խոստովանեցին վերջերս: 
Իսկ եթե ընդունենք, որ ստատուտի վավերացման առումով խաղը կազմակերպված է եղել Արեւմուտքում, եւ գաղափարն էլ մատուցվել է Նիկոլին անհրաժեշտ ժամանակ, ապա ամեն ինչ ընկնում է իր տեղը: Եվ ոչ թե Հռոմի ստատուտի մասին Նիկոլենք հիշեցին այն պատճառով, որ դրանում կան օգուտներ՝ կապված  մեր երկրի դեմ կատարված ու կատարվող ռազմական հանցագործությունների հետ, ինչպես իրենք են բարձրաձայնում: Իրականում, Ռուսաստանի հետ մեր երկրի հարաբերությունները փչացնելու ավելի լավ պատրվակ դժվար թե գտնվեր: Եվ դա կլիներ այն շոգեքարշը, որ իր հետեւից քարշ կտար հակապուտինյան կամ, որ նույնն է՝ հակառուսական գործընթացը: Ինչը եւ հաջողությամբ տեղի է ունենում այսօր՝ մեզ զրկելով մեր անվտանգությունն ապահովող երկրից: Ավելին՝ թշնամի սարքելով այդ երկրին, որը մեզ բարեկամ էր: Իսկ հետո մեզ Թուրքիայի գիրկը նետելով, որի հերթական վկայությունը Թուրքիայի նախագահին Նիկոլի զանգն էր: