Խուսափենք հայերենում Իրանի նոր նախագահի ազգանվան սխալ տառադարձումից. իրանագետ

Խուսափենք հայերենում Իրանի նոր նախագահի ազգանվան սխալ տառադարձումից. իրանագետ

Իրանագետ Վարդան Ոսկանյանն ի ֆեյսբուքյան էջում գրել է.

«Քանի որ Իրանն ունի նոր նախագահ, և որպեսզի խուսափենք հայերենում նրա ազգանվան սխալ տառադարձումից, կուզենայի տեղեկացնել, որ մեր հարևան երկրի նախագահի անուն-ազգանունը Էբրահիմ Ռայիսի է;

Ազգանունն անպայման պետք է գրվի «յ»-ով՝ հաշվի առնելով գրական հայերենի կանոնը, որի համաձայն «Ռաիսի» ձևը սխալ է։ Առավել ևս, որ բարբառային հայերենում արաբական ծագման այս բառը վկայված է՝ «ռայիս» նաև «ռես» (հմմտ․՝ մայր > մեր, գայլ > գել և այլն) - «գյուղապետ»»։