Պուտինի ծննդյան նվերները՝ սեխ, ձմերուկ, տրակտոր

Պուտինի ծննդյան նվերները՝ սեխ, ձմերուկ, տրակտոր

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը, ով հոկտեմբերի 7-ին դարձավ 70 տարեկան, ծննդյան օրվա կապակցությամբ անսովոր նվերներ է ստացել։ Կրեմլի մամուլի ծառայությունից հաղորդել են, որ Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն Պուտինին տրակտոր է նվիրել, իսկ Տաջիկստանից՝ պետության ղեկավարին սեխ ու ձմերուկ են ուղարկել։

Գործարար էթիկայի ազգային ասոցիացիայի նախագահ Ալբինա Խոլգովան Lenta.ru-ին պարզաբանել է, որ բոլոր տարբերակները նախապես համաձայնեցվում են եւ ոչ մի անակնկալ ողջունելի չէ պետության առաջնորդի պարագայում։

«Մենք պետք է հասկանանք, որ այս մակարդակում անակնկալներ չեն լինում»,- ասել է Խոլգովան։ - Սեխեր, շներ, գնդակներ, տրակտորներ - այս ամենը նախապես համաձայնեցվում է և նվիրվում է թույլտվությամբ: Իհարկե, եթե հարցը այլ հարթությունում քննարկեինք, կարող էինք ասել, որ տրակտոր ու ձմերուկ նվիրելը ճիշտ չէ, բայց բոլոր առաջարկությունների կամ արգելքների հետեւում կանգնած է հասցեատիրոջ ցանկությունն ու նրա համաձայնությունը»։