ԱՄՆ-ի պատժամիջոցներն ավելի ուժեղ են դարձրել ՌԴ-ին․ Մասկ

ԱՄՆ-ի պատժամիջոցներն ավելի ուժեղ են դարձրել ՌԴ-ին․ Մասկ

Ամերիկացի միլիարդատեր Իլոն Մասկը պաշտպանել է գործարար Դեյվիդ Սաքսի կարծիքը, ով ասել է, որ Ռուսաստանի դեմ ԱՄՆ բոլոր պատժամիջոցները միայն ամրապնդել են այդ երկրին։

Սաքսը նշել է, որ ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի խոստացած դժվարությունները Ռուսաստանի համար չեն համապատասխանում իրականությանը։ 

Գործարարի խոսքով՝ ռուսական բանակը միայն ուժեղացել է՝ ռազմաճակատում ունենալով առաջադեմ զինատեսակներ։ 

Բայդենը նաև դժվարություններ էր խոստանում ռուսական տնտեսության համար, բայց այն գոյատևեց և աճ ցույց տվեց, մինչդեռ Միացյալ Նահանգները Ուկրաինային տանում է դեպի փլուզում, եզրափակել է Սաքսը:

«Ցավոք, դա ճիշտ է», - գրել է Մասկը՝ մեկնաբանելով Սաքսի խոսքերը։