Ովքեր սպասում են լիդերի ներկայանալուն՝ ունեն մեկ ցանկություն

Ովքեր սպասում են լիդերի ներկայանալուն՝ ունեն մեկ ցանկություն

Գյումրեցի քաղակտիվիստ, իրավապաշտպան Կարապետ Պողոսյանը գրում է.

«Մինչ 18:00 հանրահավաքը որոշեցի անդրադառնալ մի հարցի, որին պատասխանելը արդեն զզվելի է

-Ով է լիդերը, լիդեր լինի գանք:
-Նախ լիդերը դու ես, ու էս պայքարում յուրաքանչյուրն է որոշում ինքը ինչ անի, հետո սա ընտրարշավ չի, որ լիդեր եք հարցնում, սա Հայ Ազատագրական պայքարի հերթական փուլն է, ու այստեղ պետք է առաջնորդություն անի քո միջի հայ մարդը, քո ինքնությունը, ազգանունդ ու բոլոր սրբություններդ...
Սա կռիվ է պետականության, հայրենիք ունենալու ու այս պայքարը պետք է ավարտվի պետականության վերականգման, երբ կլինի կրկին պետություն, այ էդ ժամանակ էլ բոլորով կընտրենք մեր պետության առաջնորդին:

Իսկ բոլոր նրանք, ովքեր սպասում են լիդերի ներկայանալուն, ունեն ընդամենը մեկ ցանկություն, հիմիկվանից հետը հարց լուծել ու հարմար տեղ զբաղեցնել ապագա կերակրատաշտի մոտ, հետևաբար չունեն հայրենիք և արժեհամակարգ, ուստի բոլոր լիդեր փնտրողներին կոչ եմ անում. 

-Դուք մի եկեք հրապարակ, մեզ պետք են միայն հայերը և հայկականությունը իրենց մեջ կրողները»: