Ողբերգություն է․ Պուտինը՝ Գազայի հիվանդանոցի հրթիռակոծության մասին

Ողբերգություն է․ Պուտինը՝ Գազայի հիվանդանոցի հրթիռակոծության մասին

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Գազայի հատվածում հիվանդանոցի վրա հարձակումը որակել է որպես ողբերգություն և աղետ։

«Ինչ վերաբերում է հիվանդանոցի վրա հարձակմանը, ապա այնտեղ տեղի ունեցած ողբերգությունը սարսափելի իրադարձություն է՝ հարյուրավոր զոհեր, հարյուրավոր վիրավորներ։ Սա, իհարկե, աղետ է»,- ասել է Ռուսաստանի ղեկավարը։

«Դա տեղի է ունեցել մեկ վայրում, հատկապես մարդասիրական բնույթի վայրում», - նշել է նա:

Պուտինը հույս է հայտնել, որ Գազայի հատվածի հիվանդանոցի հետ կապված ողբերգական իրավիճակը ազդանշան կլինի հակամարտության ավարտի կամ առնվազն բանակցությունների մեկնարկի համար․

«Ես իսկապես հուսով եմ, որ դա ազդանշան կլինի այն մասին, որ մենք պետք է հնարավորինս արագ վերջ տանք այս հակամարտությանը, ամեն դեպքում՝ հարցը նվազեցնելով ինչ-որ տեսակի շփումներ և բանակցություններ սկսելու հնարավորության վրա»։