Գազայի հատվածի 1500 զոհերի մարմինները դեռևս փլատակների տակ են

Գազայի հատվածի 1500 զոհերի մարմինները դեռևս փլատակների տակ են

Al-Mayadeen հեռուստաընկերության  թղթակիցը հաղորդում է, որ Գազայում 1500 պաղեստինցիների մարմինները դեռևս փլատակների տակ են, և  վարակիչ հիվանդությունների ու էկոլոգիական աղետի առաջացման վտանգ կա, փոխանցում է Pars Today-ը։

Գազայի հատվածում Սիոնիստական ​​ռեժիմի հանցագործությունների 12-րդ օրը մոտ 1500 պաղեստինցի նահատակների մարմինները շարունակում են մնալ  փլատակների տակ, իսկ հազարավոր ընտանիքներ անօթևան են դարձել  և ապրում են փողոցներում:

Ըստ այս լրատվամիջոցի՝ հիվանդանոցների մեծ մասը բացել են իրենց դռները տեղահանվածների առաջ, խանութներում ջրի շշերը վերջացել են, իսկ Գազայի հատվածում սննդի խիստ պակաս կա։

Ըստ այս աղբյուրի՝ վառելիքի վերջանալու պատճառով ամեն պահ հիվանդանոցների գործունեությունն դադարելու վտանգ կա, իսկ 30 բժշկական կենտրոններ չեն աշխատում։

Ավելի վաղ Գազայի ներքին գործերի նախարարությունը խստորեն զգուշացրել էր փլատակների տակ գտնվող անթիվ նահատակների դիակների պատճառով  էկոլոգիական և հումանիտար աղետի առաջացման կապակցությամբ։

Գազայի ՆԳՆ-ն հայտարարել է. -«Առողջապահության նախարարության կողմից գրանցված նահատակների թիվն ավելանում է, և դա վկայում է նահատակների մարմինների քայքայման պատճառով էկոլոգիական աղետի և վարակիչ հիվանդությունների տարածման մասին»։

Պաղեստինի առողջապահության նախարարության տվյալներով՝ Գազայի հատվածում պաղեստինցի նահատակների թիվը հասել է 3300-ի, իսկ վիրավորներինը՝ 11000-ի, որոնց մեծ մասը կանայք ու երեխաներ են։