Ձերբակալվեց Շշի Մելոյի եղբայրը

Ձերբակալվեց Շշի Մելոյի եղբայրը

Երեկ Երեւան֊Սեւան ավտոմայրուղու ճանապարհին տեղի ունեցած պայթյունից հետո դեպքից վայրից  Range Rover մակնիշի մեքենան հեռացնելու գործով ձերբակալվել է ԱԺ նախկին պատգամավոր Մելիք Մանուկյանի (Շշի Մելո) եղբայրը՝ Ռոբերտ Մանուկյանը։

Քննչական կոմիտեի լրատվության հետ կապերի վարչության պետ Նաիրա Հարությունյանը մեզ փոխանցեց. «Ձերբակալվել է Քրեական օրենսգրքի 38-332 -րդ հոդվածով նախատեսված արարք կատարելու կասկածանքով»։

Հիշեցնենք, որ երեկվա այդ պայթյունի հետևանքով վնասվել էին նշված վայրում կայանված Range Rover մակնիշի և Nissan մակինիշ ավտոմեքենաները։ Range Rover-ը պատկանում է Ազգային ժողովի նախկին պատգամավոր, գործարար «Շշի Մելո» մականվամբ՝ Մելիք Մանուկյանին։