Վստահ եմ՝ հազարավոր երիտասարդներ ուզում են վերադառնալ իրենց գյուղերը

Վստահ եմ՝ հազարավոր երիտասարդներ ուզում են վերադառնալ իրենց գյուղերը

Վարչապետի լայվից հետո հայտնի դարձած կալավանցի Ռոբերտ Ղուկասյանը, որը առաջիկայում կնշանակվի Փաշինյանի խորհրդական, գրում է.

«Բարի լույս բոլորին։
Անչափ շնորհակալ եմ բարեմաղթանքների, շնորհավորանքների և ուժ տվող դրական լիցքերի համար։
Հասցրեցի կարդալ ինձ ուղղված նամակների մի մասը և արդեն չգիտեմ, թե ինչպե՞ս շնորհակալությունս հայտնեմ......շփոթված եմ։
Ես՝ միամիտս, կարծում էի ժամանակ կունենամ նախապատրաստվելու համար)))։
Վստահ եմ, որ հազարավոր երիտասարդներ կան, ովքեր ուզում են վերադառնալ իրենց գյուղերն ու օգնել զարգացմանը։ Այո՛, գնացեք և նախաձեռնեք այդ ազգանվեր գործը։ Կարդալով Ձեր նամակները համոզվում եմ, որ ես չէի սխալվել՝ Հայաստանի մարզերում սպասվում է մեծ զարգացում !!!
Եթե բախվեք հին համակարգից դեռևս պահպանվող խոչընդոտներին՝(կբախվեք, համոզված եմ) չնահանջե՛ք, սուզվող նավի մեջ փրկություն չկա, իսկ փրկության նավը առկա է, մեր կողքին։ Տարածեք բարին ու լավատեսությունը, և այն ժամանակ կկոտրվեն բոլոր կարծրատիպերը։
Խոչընդոտները միայն կուժեղացնեն Ձեզ։
Շուտով կհանդիպենք...... 
Հ.գ. Հարգելի ընկերներ, 
Տարբեր ոլորտներին առնչվող բազմաթիվ նամակներ ու զանգեր եմ ստանում ու չեմ հասկանում, թե ինչու )))))։
Կարծում եմ ֆեյսբուքի լայվի միջոցով պիտի փորձեմ այս մասին խոսել»։