Դռնփակ քննարկում՝ կառավարությունում

Դռնփակ քննարկում՝ կառավարությունում

Օրեր առաջ, վարչապետի հանձնարարությամբ, դռնփակ աշխատանքային քննարկում է տեղի ունեցել փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի մոտ, որը մասնավորապես առնչվել է կառավարության որոշմամբ նախատեսված կառուցվածքային փոփոխություններին։ 

Քննարկման ժամանակ առաջարկվել է մշակույթի նախարարությունը միացնել զբոսաշրջության կոմիտեին ու ստեղծել մշակույթի եւ զբոսաշրջության նախարարություն։ Իսկ մեկ այլ առաջարկով էլ՝ կրթությունը միացնել երիտասարդության հարցերին եւ սպորտին։ Ի դեպ, առաջարկների այդ փաթեթը ներկայացվել է նաեւ վարչապետին, որը նրան դուր է եկել։  

Քննարկումը տապալվել է մշակույթի փոխնախարարի առարկության պատճառով, ով ասել է, որ դա սխալ գաղափար է եւ անիմաստ քննարկում։ Հարկ է նշել, որ ընդհանրապես այս հարցի կոնտեքստում մշակույթի փոխնախարար Նազենի Ղարիբյանը կողմ է, որ հուշարձաններն անցնեն քաղշին-կոմիտեին, քանի որ մասնագիտական առումով ի վիճակի չէ նաեւ այդ ոլորտը համակարգել։ Ու քանի որ եղած փոխնախարարներից եւ ոչ մեկը չունի նախարար լինելու տրամաչափը, այդ ֆոնին Նազենի Ղարիբյանը լուրջ եւ հավանական թեկնածու է ապագա մշակույթի վարչության համար, ինչ նախարարության էլ որ այն միացվի։ Նա, իհարկե, չի կարող դառնալ միավորված նախարարության նախարարը, քանի որ երկքաղաքացիության խնդիր ունի, բայց ոլորտը համակարգող փոխնախարարի պաշտոնին, միանշանակ, կարող է հավակնել։