Հայաստանում հեղուկ գազ չկա․ ի՞նչ է կատարվում

Հայաստանում հեղուկ գազ չկա․ ի՞նչ է կատարվում

Երևանում ու մի շարք մարզերում հեղուկ գազի դիֆիցիտ է։ Գազալցակայանները չեն սպասարկում, որտեղ էլ որ սպասարկում են, հսկայական հերթեր են գոյացել։ Մարդիկ ստիպված են լինում ժամերով սպասել, հետո երբ հերթը հասնում է, ասում են՝ արդեն վերջացավ։

Բանն այն է, որ հեղուկ գազ ներմուծող բեռնատարները չեն կարողանում անարգել անցնել սահմանը, ինչի արդյունքում էլ առաջանում է հեղուկ գազի արհեստական դեֆիցիտ և թանկացում։ Նախկինում հեղուկ գազ ներմուծող բեռնատարները պայմանավորված վտանգավորության աստիճանով՝ սահմանն անցնում էին առանց հերթի։ Խնդիրը չլուծելու դեպքում հնարավոր է մոտակա ժամանակներում Հայաստանում հեղուկ գազի իսպառ դեֆիցիտ լինի։

Նշենք, որ վերջին շրջանում հեղուկ գազի արժեքն ընդամենը 110 դրամ էր, իսկ հիմա այն հասնում է մինչև 200-ի։ Վարորդներից շատերը վերջին շրջանում իրենց «օդ գազերը» հեղուկ գազի գնով պայմանավորված փոխարինել էին հենց հեղուկով։