Պատրաստվում են Էդուարդ Սպերցյանի տեղափոխման բանակցություններին 

Պատրաստվում են Էդուարդ Սպերցյանի տեղափոխման բանակցություններին 

Իտալական «Յուվենտուս» ակումբը ցանկանում է առաջիկա ամռանն ամրացնել իր կիսապաշտպանությունը։

Թուրինյան ակումբը կփորձի իր մոտ հրավիրել Հայաստանի հավաքականի եւ ռուսական «Կրասնոդարի՛ մարզիկ Էդուարդ Սպերցյանին եւ այժմ պատրաստվում է պաշտոնական բանակցություններ սկսել ռուսական ակումբի հետ։ Այս մասին հայտնում է «РБ Спорт»-ը։ Ավելի վաղ էլ հայտնի էր դարձել, որ հայազգի մարզիկով հետաքրքրված է նաեւ «Ֆյորենտինան»։ Ակումբները վաղուց է, որ հետեւում են Սպերցյանին եւ արդեն կապ են հաստատել նրա ներկայացուցիչների հետ։ Հիշեցնենք, որ ընթացիկ սեզոնին 23-ամյա կիսապաշտպանը մասնակցել է «Կրասնոդարի» կազմում 21 հանդիպման, խփել է 8 գոլ եւ 4 արդյունավետ փոխանցում կատարել։