Արքայադստեր մահվան մասին նկարահանվի փաստագրական սերիալ 

Արքայադստեր մահվան մասին նկարահանվի փաստագրական սերիալ 

Discovery+-ը կնկարահանի նոր փաստագրական սերիալ արքայադուստր Դիանայի մահվան մասին։ Այն կկրի հետեւյալ վերնագիրը․ «Հետաքննություն Դիանայի մասին․ մահը Փարիզում»։ Այս մասին գրում է Independent պարբերականը։ Սերիալը կունենա ընդամենը չորս մաս։

Սերիալի ստեղծողները կփորձեն վերստեղծել, վերականգնել իրադարձություններն ու տալ իրենց գնահատականը, կապված նրա մահվան հետ։ Նախագիծը նվիրված է երկու պաշտոնական հետաքննություններին, որոնք վերաբերում են նրա մահվանը։ Առաջինը անցկացվել է 97 թվականին՝ ավտովթարից անմիջապես հետո, իսկ երկրորդը՝ 2004 թվականին, երբ փարիզյան ոստիկանությունը սկսեց ինքնուրույն ուսումնասիրել վթարի հանգամանքները։ Սերիալի ռեժիսորներն են Վիլ Ջեսոպն եւ Բարնբի Պալոմը։

Հիշեցնենք, որ արքայադուստր Դիանան ավտովթարից մահացել էր 97 թվականի օգոստոսի 31-ին։