Պարտությունը զինվորականության վրա գցել հնարավոր չի լինելու

Պարտությունը զինվորականության վրա գցել հնարավոր չի լինելու

 Կոչումով գնդապետ հրամանատար է կալանավորվել ու ըստ մամուլում հայտնված տեղեկությունների՝ նա Մատաղիսի զորամասի հրամանատար Սևակ Աբրահամյանն է։ Կալանավորման իրականացման ստանդարտ ձևակերպումներն մի բան են հուշում՝ 44-օրյա պատերազմի պարտության ողջ պատասխանատվությունը բարդել զինվորականության վրա։ Ասեմ, որ դա հնարավոր չի լինի և ինչու հնարավոր չի լինի։ Եթե հավատանք նույնիսկ , որ առանձին զորամասերի հրամանատարներ կամ զինվորականներ ինչ- ինչ քայլերով ,, նպաստել են թշնամու առաջխաղացման գործողություններին,, , նույն հարցն է առաջ գալու՝ ի՞նչ ենթակայությամբ էին աշխատում այդ զինվորականները կամ հրամանատարները։ Ո՞վ էր գերագույն հրամանատարը։ Այնպես որ տեղային միջոցառումները դժվար թե փարատի 44-օրյա պատերազմի վերաբերյալ հանրության արմատական կարծիքը։ Կա նաև հակառակ կողմը։ 44- օրյա պատերազմից հետո մի շարք հրամանատարներ, ովքեր ետ էին քաշել իրենց զորքը տարբեր տարածքներից, պարգևատրվեցին՝ տեսանելին եմ ասում, անտեսանելին իրենց խղճին, տարբեր պաշտոններով՝ նշանակվեցին մարզպետի տեղակալներ և իրենց ղեկավարության ընթացքում այդ մարզերում տարածքներ կորցվեց։ Քիչ չեն այդ հրամանատարները։ Հետո տարածքներ կորցրած մարզպետները նույն փութաջանությամբ ազատվեցին իրենց պաշտոններից, աշխատանքի անցան ՊՆ-ում կամ այլ պատասխանատու կառույցներում։ Սա պատահականությու՞ն էր։ Գուցե հանրությանը բացատրեիք՝ զորքը հետ քաշած հրամանատարը իրավու՞նք ուներ բարձր պաշտոն ստանալու։ Կամ ինչու՞ որոշ հրամանատարներ, որոնք հետ էին քաշել զորքը, պաշտոններ ստացան սահմանամերձ տարածքներում, ո՞ր մի շնորհի համար։ Ինչու՞ չքննարկվեց նրանց հարցը։ Զորքը հետ քաշելը հրամա՞ն էր ու կատարվե՞լ էր անվերապահ։