Մաքգրեգորը հայտարարել է իր կարիերայի ավարտի մասին

Մաքգրեգորը հայտարարել է իր կարիերայի ավարտի մասին

Իռլանդացի խառը տիպի մենամարտերի մենամարտիկ Քոնոր Մաքգրեգորը հայտարարել է, որ խառը տիպի մենամարտերի ոլորտում իր կարիերան ավարտում է։ MMA Fighting-ի փոխանցմամբ, այս տարվա հուլիսին երեսնամյա Մաքգրեգորը կարող էր հանդես գալ ընդդեմ Դոնալդ Սերոնեի, սակայն վերջինս այս տարվա մայիսին կմենամարտի Էլ Յաքվինտայի հետ։ Նշենք, որ անցյալ տարվա հոկտեմբերին նա պարտվեց ռուսաստանցի մենամարտող Հաբիբ Նուրմագոմեդովին թեթեւ քաշային կարգում Բացարձակ մենամարտերի աշխարհի չեմպիոնի տիտղոսի համար կայացած մենամարտում։