Արա Շիրինյանը կայքից տեղեկացավ իր հաղթանակի մասին                       

Արա Շիրինյանը կայքից տեղեկացավ իր հաղթանակի մասին                       

Հանրային հեռուստառադիոխորհրդի նախագահի պաշտոնում ընտրված ռեժիսոր Արա Շիրինյանը իր հաղթանակի մասին տեղեկացավ մեզանից։ Նա այդ պահին գտնվում էր «Շողակաթ» հեռուստաընկերությունում, որի գեղարվեստական ղեկավարն է 2004 թվականից։ «Ես հենց նոր եկել եմ հարցազրույցից, - ասաց նա, - դեռ արդյունքների մասին տեղեկացված չեմ»։ Խորհրդի նախագահի պաշտոնում իր անելիքի մասին Արայիկ Շիրինյանը չցանկացավ խոսել, առավել ևս հեռախոսով։  Խորհուրդը  նորովի՞ եք կառավարելու, թե՞ դասական տարբերակով, երբ մեկը որոշումներ էր կայացնում, մյուսները ձայնակցում էին։

«Էս պահին ոչինչ չունեմ ասելու», - ասաց նա։ Հարցին, թե արդյոք նա ՔՊ անդա՞մ է, Արայիկ Շիրինյանը պատասխանեց «Ոչ»։ Հայտնի ռեժիսորը  «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության համար յուրային է։ Նա ՔՊ «Վերադարձի հիմնադրամի» հոգաբարձուների խորհրդի անդամ է։ Այնուամենայնիվ, նա երբեք չի եղել որևէ քաղաքական ուժի հետ։ Լևոն Տեր-Պետրոսյանի նախագահության տարիներին նա աշխատում էր Ազգային հեռուստատեսությունում, իսկ հետագայում հեռացավ հեռուստադաշտի մասնավոր սեկտոր։